image

Թագաժահր, կլիմայ եւ ցեղամոլութեան դէմ պայքար.Պայտընի քաղաքականութեան գլխաւոր գիծերը

Թագաժահր, կլիմայ եւ ցեղամոլութեան դէմ պայքար.Պայտընի քաղաքականութեան գլխաւոր գիծերը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, իր քաղաքականության առաջնահերթություններն է հայտարարել կորոնավիրուսի, ռասիզմի դեմ պայքարը, կլիման և երկրի տնտեսությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ամերիկացիները մեզ կոչ են արել արժանապատվության և ազնվության, գիտության և հույսի ուժերն օգտագործել մեր ժամանակի մեծ մարտահրավերներին դիմակայելու համար.վիրուսը վերահսկելու պայքարի, ձեր ընտանիքներում առողջապահության պայքարի, բարգավաճման պայքարի, կլիմայի փրկության համար պայքարի և ռասիզմը մեր երկրում արմատախիլ անելու համար»,-ասել է Բայդենը՝ Դելավերում իր ելույթի ժամանակ:

 Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել արժանապատվությունը, պաշտպանել ժողովրդավարությունը և հավասար հնարավորություն ապահովել բոլոր ամերիկացիների համար:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: