image
Հրատապ լուրեր:

Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ

Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները  համարվելու են նահատակներ

Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեի  որոշմամբ  Իրանում կորոնավիրուսով հիվանդներին բուժելու ընթացքում վարակված և մահացած  բոլոր բժիշկները համարվելու են «շեհիդներ»՝ նահատակներ: Այդ մասին հայտնել են իրանական զլմ-ները, նշելով, որ Իրանի հոգևոր առաջնորդն այդ որոշումն ընդունել է՝ ընդառաջելով երկրի առողջապահության նախարարի առաջարկին:  Նահատակներն Իրանի Իսլամական հանրապետությունում կրոնական հատուկ արարողակարգերի արժանացող զոհեր են, որոնք նահատակվում են հանուն երկրի: 

Հայտնի է, որ Իրանն այն հիմնական երկրների ցանկում է, որտեղ պայքար է մղվում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Երկրում կան  6500-ից ավելի վարակակիրներ և վիրուսից մահացած մոտ 200 մարդ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ վարակի դեպքեր կան  Իրանի Իսլամական Հանրապետության գրեթե բոլոր գավառներում: