image

ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում

ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում

Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիային մասնակցությունից՝ Միացյալ Նահանգների հրաժարումն, ըստ էության, «կապում է» Անկարայի ձեռքերը,- նման կարծիք է հայտնել Ֆրանկլին Ռուզվելտի անվան Ուսումնասիրությունների հիմնադրամի տնօրեն Յուրի Ռոգուլևը:

Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ զինուժը չի մասնակցի Սիրիայի հյուսիսիում Թուրքիայի ռազմական օպերացիային: Սպիտակ տան հաղորդագրությունում, որը հրապարակվել է նախագահներ Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցից հետո, նշվում է, որ այսուհետ Թուրքիան է պատասխանատվություն կրելու վերջին երկու տարիներին գերևարված ԻՊ գրոհայինների համար:

«Սակայն,- հավելել է Ռոգուլևը,- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ամերիկացիներն այդ երկրում ռազմական խոշոր բազաներ ունեն, ուստի Վաշինգտոնը չի կարող կորցնել նման դաշնակցի»: