image

«Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»

«Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին  «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է  Իրանում տեղի ունեցող դեպքերին՝ Սաուդյան Արաբիային մեղադրելով Համացանցում Իրանի եւ Իրանի ժողովրդի դեմ միջնորդավորված պատերազմ հրահրելու մէջ: Նա պաշտոնական Ռիադին զգուշացրել է չմիջամտել Իրանի ներքին գործերին, հակառակ դեպքում  պատասխան հարվածը կստանա այնտեղից, որտեղից չէր էլ կարող պատկերացնել:

«Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները հիմնականում ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանց 27%-ը պատկանում է սաուդցիներին: Ըստ Շամխանիի, դրանք ստեղծվել են Սաուդյան Արաբիայի իշխանության կողմից, սակայն գործարկողներն Արեւմուտքից ու Իսրայելից են:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  նշել է, որ Սաուդյան Արաբիան Իրանի ներքին գործերին միջամտելու միջոցով չի կարող ծածկել Եմենում իր ձախողումը: Շամխանին ասել է, որ բողոքի այս ալիքին երկրի իշխանությունները սպասում էին, դրանք որոշակի բացթողումների արդյունք են, եւ եթե դրսի միջամտությունը չլինի, իրենք կարող են արագ շտկել իրավիճակը: 

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին դժգոհություն է հայտնել նաեւ Իրանի ԶԼՄ-ներից՝ նշելով, որ նրանք չեն տիրապետում իրավիճակին: