image

Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխվել է եւ նրան ազատ արձակելու որոշում է կայացվել

Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխվել է եւ նրան ազատ արձակելու որոշում է կայացվել

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի (Ալեք Ենիգոմշյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով: