«Բարձր ենք գնահատում Եւրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղուած Եւրոպական յանձնաժողովի նախագահին եւ Եւրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ատրպէյճանում ապօրինի կերպով պահուող հայ ռազմագերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութեան մասին: Կարեւորում ենք Եւրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ատրպէյճանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումների մասին եւ պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրութեան, բարոյական արժէքների եւ միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ յարգանքի օրինակելի դրսեւորում է»։