image

Կոստան Զարյանի արխիվը Երեւանում ամբողջացավ

Կոստան Զարյանի արխիվը Երեւանում ամբողջացավ

 

Ապրիլի 23-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվեց հայ ականավոր գրող, բանաստեղծ, վիպասան և արվեստաբան Կոստան Զարյանի ձեռագրերի՝ Կանադայում գտնվող արխիվով, այդ մասին տեղեկանում ենք Մատենադարանից: Նախապես Մատենադարանին էին հանձվել Կ. Զարյանին վերաբերող Հայաստանում և Իտալիայում պահվող նյութերը: Այսպիսով, ամբողջացավ այս արժեքավոր արխիվը, որի պահպանումը Մատենադարանին են վստահել Կոստան Զարյանի ժառանգները՝ Սիրվարդ, Անաիս, Արա և Վալտեր Զարյանները:
Հավաքածուի մաս են կազմում նաև Կոստան Զարյանի որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր և մեքենագիր նյութերը:
Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում գիտական մշակումն ավարտելուց հետո հավաքածուն հասանելի կլինի ուսումնասիրողների համար: Զուգահեռ իրականացվելու են նաև արխիվի թվայնացման աշխատանքները: