image

Նոբելյան մրցանակակիրները՝ Հայաստանում

Նոբելյան մրցանակակիրները՝ Հայաստանում

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-16-ը կազմակերպում է «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով գիտական միջոցառումը, որի ընթացքում Հայաստան են այցելելու Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ։

Երեք օր անընդմեջ նրանք հանդես են գալու հանրային և մասնագիտական զեկույցներով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու Նոբելյան մրցանակակիրների կողմից կատարված բացահայտումերը, ինչպես նաև նրանց գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները: 


 

Նոբելյան մրցանակակիրները կներկայանան հետևյալ թեմաներով.


Աարոն Չիխանովեր Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում

Մասնագիտական դասախոսություն. «Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդություններ և դեղերի կուտակում նպատակային գոտիներում»
Հանրային դասախոսություն. «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները, և ի՞նչ գնով»

 


Ադա Յոնաթ Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում

 

 

Մասնագիտական դասախոսություն. «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը»
Հանրային դասախոսություն. «Տեսական գիտությունից դեպի ժամանակակից բժշկության զարգացումներ»

 


Դեն Շեխտման Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում

 

 

 

Մասնագիտական դասախոսություն. «Քվազի-պարբերական բյուրեղներ. պարադիգմային տեղաշարժ բյուրեղագիտության մեջ»
Հանրային դասախոսություն. «Գիտական կրթության խթանումը»


 


Ռոբին Ուորեն Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում

 

 

 

Մասնագիտական դասախոսություն. «Հելիկոբակտերի բացահայտումը»

 


 


Էյ-Իշի Նեգիշի Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի»
Հանրային դասախոսություն. «Իմ երազանքերի իրականացումը կես դարում»