Մահացած է Վաչէ Սրուրեանը. Ան Tele Liban կայանի աշխատակիցներէն էր... Հայ-ատրպէճանական սահմանին ականի պայթում.Կայ 1 վիրաւոր... Երուսաղէմի մէջ լարուած իրավիճակը կը շարունակուի. Կան 105 վիրաւորներ... Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դարձեալ դատ կը բանայ Թուրքիոյ դէմ...
Սրբոց Վարդանանց տօնի առթիւ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ յղած է
Սրբոց Վարդանանց տօնի առթիւ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ յղած է
11 Փետրուար 2021 , 11:08

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ յղած է Սրբոց Վարդանանց տօնի առիթով, որուն մէջ, մասնաւորապէս, նշուած է.

«Սիրելի զաւակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նուիրական յիշատակը Սրբոց Վարդանանց:
Արդարեւ, Սուրբ Վարդանանք սոսկ պատմութիւն չեն, այլ ոգու վեհ ներկայութիւն մեր կեանքում: Հայ քրիստոնէական մեր ինքնութեանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հաւատքի եւ հայրենեաց սիրոյ նրանց վկայութիւնը: Հինգերորդ դարում նրանք արիութեամբ դիմակայեցին ահեղ փորձութեանը՝ ունենալով վստահութիւնը, որ մեր ժողովուրդը առյաւէտ սիրով կապուած պիտի մնայ հայրենի իր երկրին եւ Քրիստոսի Սուրբ Անուանը, քանզի «երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք Դ 12):
Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռուից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զօրացած եւ հայրենեաց սիրոյ ջերմ զգացումով քաջ ու արդիւնաւոր լինենք մեր սրբութիւնների ու արժէքների պաշտպանութեան եւ մեր հայրենիքի զօրացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատւութեան մէջ: Նրանց յիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միաւորենք մեր ջանքերը՝ յանուն մեր ժողովրդի լուսաւոր ապագայի, յանուն մեր իղձերի, յանուն մեր նահատակ զաւակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին եւ զոհուեցին Արցախի համար այս պատերազմում:
Հայցում ենք առ Փրկիչ մեր Տէրը, որ բարեխօսութեամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր յոյսով ու հաւատքով եւ պարգեւի մեր սրտերին հայրենաշէն ու ազգաշէն ձեռքբերումների ու յաղթանակների ուրախութիւններ»։
Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture