
Հայաստանի եւ Ատրպէյճանի մէջ գտնուող գերիներու վերաբերեալ թուական տուեալները խորհրդապահական բնոյթի են եւ ենթակայ չեն հրապարակայնացման՝ հաշուի առնելով հարցի գերզգայուն բնոյթը։ Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գրասենեակէն։
«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մօտենում է ամենայն պատասխանատւութեամբ եւ զերծ է մնում ձեւակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ եւ անվտանգ հայրենադարձման գործընթացին:
Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թուային տուեալների խորհրդապահական բնոյթը հաշուի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացուել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռեւս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին եւ ԿԽՄԿ փոխանցուել են ամբողջական ցանկերը:
Հայաստանում եւ Ատրպէյճանում գտնուող գերիների վերաբերեալ թուական տուեալները խորհրդապահական բնոյթի են, որոնք ենթակայ չեն հրապարակայնացման՝ հաշուի առնելով հարցի գերզգայուն բնոյթը»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։






















