«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանաւորած «Զարմազան 2021»ի արձանագրութիւնները ընթացքի մէջ են... «Չկարողացայ յաղթահարել պատերազմի պայմաններուն վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայեացին մէջ առկայ անյստակութիւնը» Տօնոյեան կարեւոր փակագծեր բացաւ... Սուրիան շրջանառութեան մէջ պիտի դնէ 5000-նոց լիրայի թղթադրամը... Թանկագին Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի յաւերժալոյս յիշատակին. Խաչիկ Ճանոյեան...
Տէր Պետրոսեանի եւ Քոչարեանի Մոսկուա չկայացած այցին մասին Փաշինեանի խօսքերը եւ... Երկրորդ նախագահ Քոչարեանի գրասենեակին արձագանգը
Տէր Պետրոսեանի եւ Քոչարեանի Մոսկուա չկայացած այցին մասին Փաշինեանի խօսքերը  եւ... Երկրորդ նախագահ Քոչարեանի գրասենեակին արձագանգը
30 Նոյեմբեր 2020 , 14:25

Նիկոլ Փաշինեանը դիմատետրեան իր էջին գրառում կատարած է ՀՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահներու Մոսկուա մեկնելու առաջարկի վերաբերեալ։

«Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասեանն ու Բակօ Սահակեանը առաջարկեցին Հայաստանի եւ Արցախի ներկայ եւ նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կը լինի ազգային միասնութեան արտայայտում: Որոշ քննարկումից յետոյ համաձայնուեցի: Պայմանաւորուեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտօնաթող նախագահները պատրաստ են, ես կը կազմակերպեմ հանդիպումը:

Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը մեր յաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբութիւն է աւելացել. Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը ուզում են մեկնեն Մոսկուա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան եւ մեր հանդիպումը կազմակերպուի նրանց վերադարձից յետոյ եւ մի տեսակ դառնայ տեղեկատւութեան համադրման, իրադրութեան աւելի տեղեկացուած քննարկման միջոցառում:

Ասացի, որ դէմ չեմ գաղափարին, նոյնիսկ պետական ինքնաթիռը կը տրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտօնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնութիւնից յետոյ եւս մէկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինին, որ նա ընդունի Լ. Տէր-Պետրոսեանին եւ Ռ. Քոչարեանին, որպէս յատուկ բանագնացներ:

Պատասխանեցի հետեւեալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մէջ եմ: Օր կայ՝ հինգ-վեց անգամ հեռախօսով խօսում եմ հետը: Հիմա եթէ ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել յատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ:

Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տէր-Պետրոսեանի եւ Քոչարեանի արարողակարգային այց Մոսկուա՝ որպէս պաշտօնաթող նախագահներ, որտեղ նրանք կը լինեն ՌԴ պաշտօնաթող նախագահ Տմիթրի Մետվետեւի հիւրը, ով նաեւ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:

Արկադի Ղուկասեանն ու Բակօ Սահակեանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տէր-Պետրոսեանի եւ Քոչարեանի հետ: Պարզուեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակօ Սահակեանը ինձ համար անսպասելի յայտարարեց, թէ Տէր-Պետրոսեանը եւ Քոչարեանը Սերկէյ Լաւրովի հետ հանդիպման պայմանաւորուածութիւն ունեն:

Էդ դէպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանաւորուած են՝ թող մեկնեն Մոսկուա, հանդիպեն: Պարզուեց՝ հարցը Ռ. Քոչարեանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդութիւն ներկայացնեն դատարան, ես կը խնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպէս էլ եղաւ. դատարանը վերադարձրեց Քոչարեանի անձնագիրը, բայց Տէր-Պետրոսեանն ու Քոչարեանը Մոսկուա այդպէս էլ չմեկնեցին»,-գրած է Փաշինեանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիքթոր Սողոմոնեանը արձագանգած է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններուն:

 «Մտածում էի չարձագանգել կամ պարզապէս ասել՝ տես երէկուայ ասածս։ Բայց Փաշինեանի այս գրածի կապակցութեամբ մի պատմութիւն յիշեցի։

Մէկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շդ է, որ մեր հարեւանը լոթոյով մեքենայ է շահել։ Պատասխանում է՝ մօտաւորապէս ճիշդ է, պարզապէս ոչ թէ հարեւանը, այլ իր եղբայրը, ոչ թէ լոթոյով, այլ՝ քազինոյում, ոչ թէ մեքենայ, այլ՝ բնակարան, ոչ թէ շահել է, այլ՝ կրուել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»:

 

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture