image

Մոնթեի ծննդյան օրը հանձնվեց նրա ազատագրած Քարվաճառը

Մոնթեի ծննդյան օրը հանձնվեց նրա ազատագրած Քարվաճառը

Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրով նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին։  Նոյեմբերի 20-ին Ադրբեջանին է հանձնվել Աղդամի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հանձնվի Լաչինի շրջանը։  Այժմ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն անցնում է Գորիս-Բերձոր հատվածով։ Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնվեց այն ազատագրած հերոսներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը:

Այսօր Մոնթեն կդառնար 63 տարեկան: Նա զոհվել է  1993-ի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում: