image

Հայաստանում արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարաձգվի

Հայաստանում արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարաձգվի

Քիչ առաջ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, այն լինելու է  վերջին երկարաձգումը։ 

Լինելու են արգելքների մեղմացումներ.   «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց Ավինյանը։

Արտակարգ դրության նոր ժամկետը կավարտվի սեպտեմբերի 12-ին: