image

Բարերարը Սուրբ Էջմիածնին է փոխանցել 50․000 ԱՄՆ դոլար՝ ի զորակցություն լիբանանահայության

Բարերարը Սուրբ Էջմիածնին է փոխանցել 50․000 ԱՄՆ դոլար՝ ի զորակցություն լիբանանահայության
Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է նվիրատվություններ ստանալ համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։
Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար:

Ոմն հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50․000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար ի զորակցություն լիբանանահայության։