Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի առաջիկա օրերը համընկնում են հայ ժողովրդի համար սրբազան հիշատակի օրերին, որոնցից են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն ու մայիսյան հաղթանակների տոնը: Վարչապետը հայտարարեց, որ քաղաքացիների առողջությունը պահպանելու համար կսահմանափակվեն ապրիլի 24-ին քաղաքացիների մասնակցությունը հիշատակի արարողությանը, տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ՝ պաշտոնյանների մասնակցությամբ: Նույնը վերաբերվում է նաև մայիսյան հաղթանակների տոնին քաղաքացիների մասնակցությանը, որը սահմանափակվելու է:
Առաջիկայում չի գործի նաև հանրային տրանսպորտը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հորդորելով մնալ տանը և դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում:
Վարչապետը հայտարարեց նաև, որ քննարկվում է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցը:
Դռնփակ են անցկացվելու նաև Սուրբ Հարության տոնի եկեղեցական արարողությունները: