image
Հրատապ լուրեր:

Մահացաւ Լեւոն Արոնեանի կինը ՝ Արիանա Քաոիլին

Մահացաւ  Լեւոն Արոնեանի կինը ՝ Արիանա Քաոիլին

Քիչ  առաջ իր մահկանացուն կնքած է  արկածի  հետեւանքով   հիւանդանոցը  գտնուող   հայազգի  ախոյեան  Լեւոն Արոնեանի   կինը ՝ Արիանա  Քաոիլին։

Այս  մասին տեղեկութիւնը յայտնած է ինքը ՝ Լեւոն  Արոնեանը, որ դիմատետրի    գրառում մըն ալ կատարած է`  յայտնելով իր խորին ցաւը։

Յիշեցնենք, որ Արիանան  երկու   շաբաթ   առաջ ենթարկուած էր ինքնաշարժի արկածի,   փոխադրուած էր հիւանդանոց ու բարելաւուելէ ետք   դուրս բերուած  վերակենդանացման բաժանմունքէն։

Հանգուցեալը    այսօր     ունեցած է  առողջական լուրջ  բարդացումներ, որուն հետեւանքով ալ       փակած է իր աչքերը  յաւերժին  մէջ։