image

Սա ծանր հարված է , հայ ժողովրդին, Ֆրանսիային. Նիկոլ Փաշինյանը՝ Դևեջյանի մահվան մասին

Սա ծանր հարված է , հայ ժողովրդին, Ֆրանսիային. Նիկոլ Փաշինյանը՝ Դևեջյանի մահվան մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել:

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս», նշել է նա: