image

Իրաքից 3 տարեկան աղջիկը Հայաստան տեղափոխվեց՝ սրտի վիրահատության եւ բուժման. Տեսանյութ

Իրաքից 3 տարեկան աղջիկը Հայաստան տեղափոխվեց՝ սրտի վիրահատության եւ բուժման. Տեսանյութ

Իրաքցի 3-ամյա Արզնդան սրտի բնածին արատ ունի: Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված աղջիկը վիրահատության կարիք ունի, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորա» գրասենյակի աջակցությամբ Արզնդան տեղափոխվել է Երեւան, Հայաստան, որտեղ էլ շուտով համապատասխան բուժում կստանա:Այս մասին տեղեկանում ենք «Ավրորա» մրցանակի գրասենյակից:



Արզդնան առաջին անգամ վիրահատվել է Թուրքիայում, քանի որ Իրաքում սրտի այդպիսի վիրահատություն չեն կատարում: Այժմ նրան անհրաժեշտ է բուժում՝ վիրահատական միջամտությամբ:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը  աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

Մանրամասները՝ տեսանյութում.