image

Արցախում ծանր վիրավորված լիբանանահայ զինվորի վիճակը կայուն է. «Մեր բժիշկները հրաշագործ են»

Արցախում ծանր վիրավորված լիբանանահայ զինվորի վիճակը կայուն է. «Մեր բժիշկները հրաշագործ են»

Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. 


«Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ hունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ կատարվածը միջադեպ է, որի մասին այլ մանրամասներ չի կարող հայտնել: 

«Արեւելքի» տեղեկություններով, Հայկ Սիմոնի Զաքարեանը լիբանանահայ է, որ զինվորական ծառայություն էր անցնում Արցախում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: