image
Հրատապ լուրեր:

Կուտոյեանի մահուան վայրը յայտնաբերուած է 30-40 փամփուշտ

Կուտոյեանի մահուան վայրը յայտնաբերուած է 30-40 փամփուշտ

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գերոգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ։ Տեղում մենք պարզել ենք, որ իր զենքն է, պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից, կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, պատերին վնասվածքներ։ Հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ։ Գործով որևէ տվյալ չունենք՝ արդյոք որևէ մեկը լսել է կրակոցների ձայնը։ Հրազենյաին վնասվածք կա քունքի շրջանում, իսկ դիմածնոտային հատվածում վնասվածք չկա։

Նա հավելեց՝ փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: