image

Դեսպան նշանակված Ալան Անդրանիկ Գոգբաշյանը չի ստանձնի իր պաշտոնը

Դեսպան նշանակված Ալան Անդրանիկ Գոգբաշյանը չի ստանձնի իր պաշտոնը

Օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան նշանակված հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը չի ստանձնի դեսպանի պարտականությունները: Այդ մասին հաղորդել է Երևանում Միացյալ թագավորության դեսպանատունը: Գոգբաշյանի  նշանակումն  առաջին դեպքն էր, որ հայ դիվանագետը Հայաստանում դեսպան պիտի լիներ: Սակայն, տարածված հաղորդագրության համաձայն՝ նա անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը: