image

Հալեպի «Ադամյան» թատերախումբը Հայաստանում է

Հալեպի  «Ադամյան» թատերախումբը Հայաստանում է

Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախումբը  Հայաստան է ժամանել: Այստեղ ադամյացնիները ներկայացնելու են սփյուռքահայ հայտնի բերմադրիչ Վաչե Ատրունու հեղինակած եւ բեմադրած «Ծերունին եւ լեռը» ներկայացումը: Թատերախումբը ելույթներ է ունենալու Երեւանում եւ Գյումրիում: Ներկայացումը ծննդավայրի կարոտի մասին է: Խումբն այս ներկայացումն արդեն խաղացել է Սիրիայում, իսկ այժմ այն կներկայացնի Հայաստանում, որտեղ 60-ամյա թատերախմբին անհամբերությամբ սպասում էին:  

Երեւանյան ներկայացումները կկայանան հոկտեմբերի 5-9, ՀԲԸՄ երեւանյան կենտրոնում, իսկ խումբը Գյումրիում կխաղա հոկտեմբերի 9-ին: