image
Հրատապ լուրեր:

Քիմ Քարդաշյանը Հայաստան է գալիս. Նա Երևանում նախատեսված համաշխարհային համաժողովի բանախոսներից մեկն է

Քիմ Քարդաշյանը Հայաստան է գալիս. Նա Երևանում նախատեսված համաշխարհային համաժողովի բանախոսներից մեկն է

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ը։  WCIT 2019 համաժողովի կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցությունն այդ  համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումներն անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։  Համաժողովի կազմակերպիչները վստահ են, որ նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է և համոզված են, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: 

Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված SKIMS հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն KKW BEAUTY և KKW Fregrance հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։

 

Այս տարվա համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։