image

Լիբանանահայերը Եղվարդում 600 տուն ունեցող թաղամաս են կառուցում. Լուսանկարներ

Լիբանանահայերը Եղվարդում 600 տուն ունեցող  թաղամաս  են կառուցում. Լուսանկարներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:

«Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր:

Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: