image

hush.am-ը մշակել է կյանքի տևողությունը հաշվարկող համակարգ

hush.am-ը մշակել է կյանքի տևողությունը հաշվարկող համակարգ

Hush.am­ի մասնագետները մշակել են մի համակարգ, որը, հիմնվելով մեծ քանակությամբ մարդկանց տվյալների վրա, կանխատեսում է կյանքի տևողությունը: Այս պահին հասանելի է համակարգի առավել պարզեցված տարբերակը, երբ կանխատեսումը կատարվում է միայն ազգանվան հիման վրա՝ հաշվի առնելով այդ ազգանունը կրող այլ մարդկանց կյանքի տևողությունը, այսինքն գենետիկ նախադրյալները: Քանի որ համակարգում կան տասնյակ լեզուներով տվյալներ՝ պատասխանի առավել հստակության համար պետք է օգտագործել լատինական տառեր՝ օրինակ Vardanyan, Sargsyan, Poghosyan կամ Vladimir Poghosyan: Ինչպես նաև հնարավոր է առանձին հաշվարկել տվյալները կանանց և տղամարդկանց համար:

Ինչպես «Արևելքին» հայտնեցին Hush.am­-ից, հաշվարկված տվյալների հիման վրա Հայաստանում տղամարդկանց կյանքի  միջին տևողությունը 60, իսկ կանանց կյանքի միջին տևողությունը 67 տարի է: Իսկ 2000 թվականից հետո մահացածների տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որր կանանց կյանքի միջին տևողությունը 73 է, իսկ տղամարդկանցը՝ 66:

Կյանքի տևողության հաշվարկը, ըստ բազայում առկա տվյալների, կարելի է կատարել   այստեղ: