image

Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց

Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց

Հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն: