Մահացած է ՀՀ բանակի մէջ ծառայող Հայկ Ալավերտեանը։ Այս մասին իր դիմատետրի էջով գրառում կատարած է ՀՀ ՊՆ մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։
Յովհաննիսեան մասնաւորապէս գրած է ՝
«Ցաւալի լուր. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդեանը: Հանգամանքները պարզւում են»։
Դէպքին մասին այլ մանրամասնութիւններ չեն հաղորդուիր։