image

Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները

Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները

Կառավարությունն այսօրվա  նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։

Ազատ վիզայի ռեժիմով  Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում, իսկ այս ժամկետը  չարաշահող քաղաքացիները կվերադարձվեն իրենց երկրներ: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  համաձայնագրի ստորագրումը Չինաստան կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է, իսկ այն կստորագրվի Չինաստանի արտաքին գործերի նախարարի՝ առաջիկայում նախատեսված հայաստանյան այցի ժամանակ: