image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի Միացեալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Նորին Սրբութիւնն իր շնորհաւորանքներն ուղղեց դեսպանին նշանակման առիթով` արդիւնաւոր առաքելութիւն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկայ հագործակցութիւնն ու բարեկամութիւնը, ինչին կարեւոր իր նպաստն է բերում նաեւ ԱՄՆ հայ համայնքը:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու դժուարութիւններին, ինչպէս նաեւ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր պետերի կողմից ձեռնարկուող խաղաղարար ջանքերին:

Գարեգին Բ. Հայրապետը եւ ԱՄՆ դեսպան Թրեյսին նաեւ զրուցեցին հայ ժողովրդի կեանքում ինչպէս անցեալում, այնպէս եւ այսօր Հայոց Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելութեան մասին: