image

7 օր առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ

7 օր առաջնագծում. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ

Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:

 ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն