ՀՄԸՄ-ի շռնդալից յաղթանակը Ռիատի խումբին դէմ (Տեսանիւթ)... 7 օր առաջնագիծին. Ատրպէյճանը աւելի քան 1900 կրակոց արձակած է Արցախի ուղղութեամբ... Մալիի մէջ ահաբեկչութիւն. Զոհերու թիւը անցած է 100 -ը... Ս. Զատկուան շրջանի տօները Զէյթունի մէջ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունած է Վրաստանի նախագահը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունած է Վրաստանի նախագահը
14 Մարտ 2019 , 16:54

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլիին:

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբութիւնը կարեւորեց երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առաւել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկների միջեւ ընդլայնուող գործակցութիւնը` այն համահունչ նկատելով դարաւոր բարեկամութեանը:

Նորին Սրբութիւնը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամութեան մէջ առանձնակի դերակատարութիւն է ունեցել քրիստոնէական հաւատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմութեան ընթացքում հաւատքի շնորհիւ կարողացել են յաղթահարել բազում փորձութիւններ ու դժուարութիւններ: Գարեգին Բ Հայրապետը կարեւոր նկատեց ներկայ ժամանակներում քրիստոնէական նոյն արժեհամակարգի անաղարտ պահպանութեանն ուղղուած ջանքերը եւ այդ գործում իշխանութիւնների զօրակցութիւնը:

Իր խօսքում Նորին Սրբութիւնը մասնաւոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին` յոյս յայտնելով, որ դրանք վրաց իշխանութիւնների հոգածութեամբ կը գտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջոյնն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլեայ Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին նախագահ Զուրաբիշուիլին ուրախութիւն յայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձաւ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Խօսելով տարածաշրջանում տիրող իրաւաճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղութիւնն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշուիլին նաեւ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկայ համագործակցութեանը եւ դրա զարգացման հեռանկարներին:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկեցին նաեւ երկու երկրների ու ժողովուրդների կեանքը յուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրեալ Տիրոջ Աջի հովանու ներքոյ մշտապէս ապրի խաղաղութեան ու բարօրութեան մէջ:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը եւ երկու երկրների դեսպանները:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture