image

ՀՀ Աշխատանքի նախարարը ԱՄՆ պիտի այցելէ

ՀՀ Աշխատանքի նախարարը ԱՄՆ պիտի այցելէ

ՀՀ աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Զարուհի Բաթոյեանը հնգօրեայ այցով պիտի մեկնի ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-էն 22-ը Նիւ Եորքի մէջ կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով յանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Այդ մասին նախարարը գրած է ֆէյսպուքեան էջին:

«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանութեան համակարգերը, սեռական հաւասարութեան եւ կանանց ու աղջիկների կարողութիւնների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցուածքներն ու հանրային ծառայութիւնների հասանելիութիւնը» - գրած է Զարուհի Բաթոյեանը: