image

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: