image
Հրատապ լուրեր:

Հալեպցի Շանթի հաջողությունները՝ Գյումրիում. Տեսանյութ

Հալեպցի Շանթի հաջողությունները՝ Գյումրիում. Տեսանյութ

Սիրիահայ Շանթ Գահվէճյանը Գյումրիում հալեպյան ռեստորան է բացել: Առավոտից մինչև ուշ գիշեր աշխատասեր երիտասարդը լծված է գործի, իսկ հաջողությունների մասին վկայում են հաճախորդների այցերը: Խոհանոցի գործը Շանթը սիրել է փոքր տարիքից, չնայած ընտանիքի տղամարդիկ ուրիշ արհեստներ ունեն: Այսօր Գյումրին սիրելի վայր է Շանթ Գահվէճյանի համար, իսկ գյումրեցիները և Գյումրի այցելող հյուրերը լավ գիտեն նրա ռեստորանի տեղն ու այնտեղ մատուցվող մանթիի համը: Կարոտում է Հալեպը, հարազատներին ու ընկերներին: 

Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում.