image
Հրատապ լուրեր:

Վերջին վեց օրերին հայ դիրքապահների ուղղությամբ մոտ 1000 կրակոց է արձակվել

Վերջին վեց օրերին հայ դիրքապահների ուղղությամբ մոտ 1000 կրակոց է արձակվել

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ: Այս մասին հաղորդում են Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: