image

Երեւանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել տոնական օրերին զգուշանալ

Երեւանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել  տոնական օրերին զգուշանալ

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել առաջիկա տոների ժամանակ, քանի որ այդ ընթացքում հանցագործությունների  թվի «ավանդական ավելացում է լինում»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:

«Տոների ժամանակ նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված:

Ծայրահեղականները շարունակում են կենտրոնանալ զբոսաշրջային վայերում, ինչպիսիք են՝ առեւտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները եւ այլ վայրեր, որոնք հաճախ են Արեւմուտքի բնակիչներն այցելում», - նշված է կոչի մեջ: