image

Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ է անցնում երեք ուժ

Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ է անցնում երեք ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Քվեների մեծ մասի հաշվարկի արդյունքում, դեկտեմբերի 10-ի առավոտյան 7:00-ի դրությամբ պատկերը հետևյալն է (թավով նշված ուժերը անցնում են խորհրդարան)․

ՀՀԿ - 4.70%, 59059 ձայն

Քաղաքացու որոշում, 0.68, 8530 ձայն

ՀՅԴ - 3,89%, 48 811 ձայն

Իմ քայլը դաշինք - 70,43%, 884456 ձայն

Լուսավոր Հայաստան - 6.37%, 80 024 ձայն

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ - 0.51%, 6456 ձայն

Ազգային առաջընթաց - 0.33%, 4122 ձայն

Մենք դաշինք - 2.00%, 25174 ձայն

ՕԵԿ - 0.99%, 123 89 ձայն

Սասնա ծռեր - 1.82%, 22862 ձայն

ԲՀԿ - 8.27%, 103 824 ձայն

Ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար 5%-ն է, իսկ դաշինքների համար՝ 7%-ը; Ըստ այդմ, նախնական արդյունքներով, Ազգային ժողով են անցել Իմ քայլը դաշինքը, Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները