image

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց  Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով:

Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին:

Ժողովի առաջին օրուայ նիստերն որպէս ատենապետ վարեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Քառօրեայ ժողովի օրակարգում քննարկուելու են համաձայն ԳՀԽ 16-18.02.2016 թուակիր ժողովի որոշման առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառոյցների վերակազմակերպման հարցերը, Եկեղեցու կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի տօնակատարութիւնների ծրագրերը, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռներին, թեմերին վերաբերող զանազան  հարցեր,  Հայրենիքում եւ Սփիւռքում ազգային կեանքը յուզող խնդիրներ: