image

Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածու

Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածու

ԿԸՀ-ն արդեն իսկ հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածուն:

Արմավիրում հաղթել է ՔՊ թեկնածուն՝ Դավիթ Խուդաթյանը: Էջմիածնում եւս ՔՊ թեկնածու Դիաննա Գասպարյանն է հաղթանակ տարել:

Հրազդանում հաղթել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, թեեւ ՔՊ-ն վաղօրոք հայտարարել էր, որ չի սատարում Սեւակ Միքայելյանին:

Ամեն դեպքում, նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։

Կապանի քաղաքապետ  ընտրվել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։

ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։