image

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը

Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

 

Վերջինս սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում երևում է կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած շունը։