image

Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում խոսել է Արցախի խնդրի մասին:

Ես Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու: Ես պատրաստ եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք պատրաստ ենք ջախջախել հակառակորդին, բայց մենք պատերազմ չենք ուզում: Նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է: Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ Ղարաբաղի հարցով: Եթե բանակցային գործընթացում որևէ էական փոփոխություն և լուծման տարբերակ հնչի, ես կգամ և ձեզ հետ կքննարկեմ»,- ասել է վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է քաղաքացիական պատերազմի մասին լուրերին և նշել, որ քաղաքացիական պատերազմով սպառնացող անձնավորությամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: