image

Նիկոլ Փաշինյանն ու կինն իրենց ընտանիքում սփյուռքահայ երեխա կհյուրընկալեն

Նիկոլ Փաշինյանն ու կինն իրենց ընտանիքում սփյուռքահայ երեխա կհյուրընկալեն

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել են, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Սփյուռքահայ երեխան, որը կընտրվի, տասն օր կանցկացնի Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Աննա Հակոբյանը հայտնել է, թե հույս ունի, սփյուռքահայ պատանիի հետ լավ ժամանակ կանցկացնեն, իսկ եթե մի փոքր չների ժամանակը, ապա դա կանեն իրենց երեխաները: 

«Քայլ դեպի տուն»-ը տեղի է ունենալու օգոստոսի 10-24-ը: Հայտադիմումն՝ այստեղ