Ինչ կը կատարուի լիբանանեան քրիստոնէական Փաղանգաւոր կուսակութեան մէջ... ԱԳՆ մամուլի խօսնակի պատասխանը Միլանիի մէջ ձեռք բերուած փոխըմբռնման վերաբերեալ... Սուտանի նախագահէն ետք որ արաբական երկրի նախագահը Դամասկոս պիտի այցելէ... Կաղանդէն առաջ…...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնութիւնը բաշխեց «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներուն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնութիւնը բաշխեց  «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներուն
20 Յուլիս 2018 , 22:18

20 յուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հովանու ներքոյ գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից եւ Վրաստանից:

 

Հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը` ճամբարի ղեկավար Ռայմոնդ Յարութիւնեանն անդրադարձաւ ճամբարի հայրենանուէր գործունէութեանն ու առաքելութեանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնութիւնը բերելով ճամբարի մասնակիցներին, այս առիթով իր գնահատանքը յայտնեց ՀԲՄԸ-ին նման ազգօգուտ նախաձեռնութիւն կեանքի կոչելու համար:

 

Վեհափառ Հայրապետը կարեւորեց սկաուտական ճամբարային հաւաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռնւում միմեանց ճանաչելու եւ հայրենիքի սրբութիւններին հաղորդակցուելու: 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը յոյս յայտնեց, որ այս մէկտեղումը հայրենիքում առաւել կը զօրացնի նրանց հոգիներում հայրենասիրութեան զգացումը եւ նախանձախնդրութեան ոգին, ինչպէս նաեւ կամրապնդի հզօր ու լուսաւոր Հայաստան կերտելու նրանց գիտակցութիւնը:

 

Նորին Սրբութիւնը յորդորեց պատանի սկաուտներին խանդավառուած ու ոգեշնչուած բիբլիական Արարատով եւ հայրենեաց սրբութիւներով իրենց վերադարձին նորանոր գիտելիքներ ամբարել եւ դրանք ի սպաս դնել համայնքային կեանքի զօրացմանն ու հայրենաշինութեան սրբազան գործին:

 

Գարեգին Երկրորդ Հայրապետը իր մասնաւոր գնահատանքը փոխանցեց սկաուտների ծնողներին ու մանկավարժներին` հայրենասիրական ոգու եւ հայեցի դաստիարակութեան գործում ունեցած անուրանալի դերակատարութեան համար:

 

Նորին Սրբութիւնը պատասխանեց նաեւ սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստուածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմութեանն ու դաւանաբանութեանը:

 

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները ուրախութիւն պարգեւեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` կատարելով «Էրեբունի- Երեւան» եւ «Գետաշեն» երգերը:

 

Հանդիպման ներկայ էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture