Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի ղեկավար Տէր Վահրամ քահանայ Մելիքեանի ֆէյսպուքեան էջը կոտրած են: Այս մասին Մելիքեանը տեղեկացուցած է ֆէյսպուքեան գրառմամբ:
«Յարգելիներ, քիչ առաջ, ամենայն հաւանականութեամբ տխրահռչակ նախաձեռնութեան ներկայացուցիչներից ոմն մէկի մոլի ջանքերով, կոտրուել էր իմ ֆէյսպուքեան էջը եւ ստոր գրառում տեղադրուել: Ակնյայտ է, որ հատուել են ողջամտութեան ու բարոյականութեան բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաեւ մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլեւ եկեղեցու որեւէ սպասաւորի` սարկաւագից մինչեւ եպիսկոպոս, կամ որեւէ հաւատաւոր հայորդու զգացումների հետ»,- նշած է Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել