ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Վալերի Օսիպեանը նշանակուած է ՀՀ ոստիկանութեան պետ:
Նախագահի հրամանագրի հրապարակումէն րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր ֆէյսպուքեան ուղիղ հեռարձակմամբ յայտարարեց․ - «Այս որոշումը պէտք է սիմպոլիք նշանակութիւն ունենայ, լաւ սիմպոլ է, որ փորձենք այդ փշալարերի մշակոյթը Հայաստանից վերացնել»: