image
Հրատապ լուրեր:

Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում

Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում

Մարտի 13-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղյակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնված գանձ» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Lուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային  ժառանգությունը։

Միջոցառումը, որը  նվիրված էր ղարաբաղյան շարժման 30 ամյակին, կազմակեպվել էր Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համատեղ ջանքերով:

Հանդիսությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարարկական կազմակերպություների, հայ համայնքի ներկայացուցիչներ: