image
Հրատապ լուրեր:

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնա

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնա

Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարարն անդրադարձավ Հայաստանում սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ վերջին տարիներին իրականացրած աշխատանքներին և նշեց, որ շատ կարևոր է ճշգրիտ տեղեկատվություն ունենալ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը: Նա նշեց, որ սիրիական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, շարունակվում են ջանքերը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անդրադառնալով հայկական համայնքում տիրող իրավիճակին՝ զեկուցողը նշեց, որ կատարվում են վերակառուցման աշխատանքներ, բացվել է մոտ 1000 աշխատատեղ: Գնահատելով Իրաքում տիրող իրավիճակը՝ նա նշեց, որ թեև Իրաքի նորագույն պատմության մեջ 2017 թվականն առանձնացել է որպես ամենադրական և խոստումնալից տարի, ազատագրվել է երկրի տարածքների մոտ 95 տոկոսը, սակայն հայ համայնքի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անկայուն, վտանգավոր վիճակը, անորոշությունը, դժվարին սոցիալական պայմանները:

2017 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Զեկուցողն անդրադարձավ նաև ծագած հիմնախնդիրներին, որոնք հիականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելուն: «Այս տարի ՀՀ քաղաքացիություն  ստանալու համար դիմել է 1208 սիրիահայ և 1433 լիբաբանահայ», - հավելեց նա:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը ներկայացրեց 2017թ. իրականացված աշխատանքները և 2018թ. ծրագրերը: Զեկուցողը կարևորեց սիրիահայերի վերաբերյալ հստակ տվյալների բազայի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ստույգ տեղեկություններ նրանց թվաքանակի, տեղաշարժերի, կացության, զբաղվածության վերաբերյալ: Նա նշեց, որ պետք է ամրագրել հաջողությունները, մշակել ինտեգրման ռազմավարություն և շարունակել տեղահանված բնակչության կայուն զարգացման քաղաքականությունը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, մասնավորապես ներկայացրեց սիրիահայերի բիզնեսի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի ինտեգրմանն ուղղված տնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ կատարած աշխատանքների համար և հրավիրեց մարտի 6-ին մասնակցելու սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես տոնավաճառին: