image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Գարուն Յարալյանը Հայաստանը ներկայացնելու է «Miss tourism world 2017» մրցույթին. Լուսանկար

Սիրիահայ Գարուն Յարալյանը Հայաստանը ներկայացնելու է «Miss tourism world 2017» մրցույթին. Լուսանկար

Հայաստանն առաջին անգամ կներկայանա 2018-ի հունվարի 8-ից 30-ը Մալայզիայում անցկացվելիք «Միսս տուրիզմ Աշխարհ 2017» միջազգային հեղինակավոր և ներկայացուցչական մրցույթում: Այդ մասին տեղեկանում ենք «Թոփ Մոդել Հայաստան» Ազգային Ասոցիացիայից: 

Հայաստանից նշված մրցույթին մասնակցելու է Գարուն Յարալյանը, որ Հայաստանում հաստատված սիրիահայ է: Նա իբրեւ թարգմանիչ սովորել է Սիրիայում,  իսկ Հայաստանում մասնագիտանում է մոդելավորման ասպարեզում: Գարուն Յարալյանն ընտանիքի հետ Հայաստանում է ապրում արդեն երեք տարի եւ բավական հաջողությունների է հասել իբրեւ մոդել: Նա նշված մրցույթին մասնակցելու համար ընտրվել է երկար քննարկումներից հետո, եւ ընտրվել է ոչ միայն արտաքին տվյալների, այլեւ՝ լեզուների իմացության ու մտավորական զարգացվածության շնորհիվ:  «Միսս տուրիզմ Աշխարհ 2017»  մրցույթը լինելու է առաջին լուրջ միջազգային հարթակը, որտեղ հանդես է գալու սիրիահայ գեղեցկուհին: