image

ՀՕՖ-ը Հայաստանում ապրող 250 սիրիահայ ընտանիքի օգնություն է տրամադրել

ՀՕՖ-ը Հայաստանում ապրող 250 սիրիահայ ընտանիքի օգնություն է տրամադրել

Հայ Օգնության Ֆոնդի բազմաթիվ ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ ունեն սիրիահայերին վերաբերող նախաձեռնությունները: ՀՕՖ-ն աջակցում է ինչպես սիրիահայ գործարարներին, այնպես էլ ուսանողներին ու դպրոցականներին։ Այս մասին ասել  է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝  Հայաստանում հաստատված սիրիահայ բազմաթիվ անապահով ընտանիքների տրամադրելով օգնություն: Գրասենյակից նաև տեղեկանում ենք, որ մարդասիրական օգնության այս փաթեթն ուղղված է սիրիահայ բազմանդամ և բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները հոգալուն եւ պատրաստվել է  ԱՄՆ-ի հայ Առաքելական եկեղեցու արևելյան թեմի կիրակնօրյա դպրոցի միջոցներով: Դպրոցը  պահքի առիթով դրամահավաքի էր կազմակերպվել, ինչի արդյունքում էլ պատրաստվել են այս փաթեթները: Սիրիահայերը փաթեթների մեջ ստացան  ծածկոց, սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր:  

«Դժվարությունները շատ են»,-օգնությունը ստանալուց ասել են սիրիահայերը եւ նշել, որ նման աջակցությունը փոքր-ինչ թեթևացնում է նրանց հոգսը, օգնում հաղթահարել սոցիալական դժվարությունները։

Ժան ու Հարութ Մելիքսեթյաններն արդեն 3 տարի ապրում ու սովորում են Հայաստանում։ «Երեկ ալ զանգ տվին ու ասին, որ երկունքով գանք տանենք ծանրոցը, քանի որ մեծ է։ Ուրախացանք, ինչ էլ լինի, փառք Աստծո, լավ է», - ժպտում է զույգ եղբայրներից Ժանը ու ամաչելով հարցնում.  «Ասո՞նք են մեր փաթեթները»։

Օգնությունը նախատեսված է 250  սիրիահայ ընտանիքի համար: