image

Նոյեմբերի 24-ից 26-ը Երեւանում գրքի տոն է լինելու

Նոյեմբերի 24-ից 26-ը Երեւանում գրքի տոն է լինելու

Նոյեմբերի 24-ից 26-ը Երեւանում կկայանա Գրքի երեւանյան առաջին փառատոնը (Yerevan Book Fest): 

Այն ծավալվելու է Հանրապետության հրապարակում տեղակայված արտաքին գործերի նախարարության նախկին շենքում: Հաղորդում է «Mediamax»ը:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ փառատոնի նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի եւ ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը: 

Փառատոնի ընթացքում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառք, 
վար¬պե¬տու¬թյան դասընթացներ, ընթերցանություն եւ ան¬տիպ գործերի մրցույթ:

Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես է եկել «Անտարես» հրատարակչությունը՝ գրքերի վաճառքին ներգրավվելով հենց գրողներին:

 Նոյեմբերի 25-ին, ժամը 16:00-ից 18:00-ը գրող Գուրգեն Խանջյանը կվաճառի «Անտարեսի» գրքերը 20 տոկոս զեղչով: Իսկ նրա «Հիվանդանոց», «Ենոքի աչքը», «Լուր չկա», «Տուր ձեռքդ, պստլո» գրքերը կարող եք ձեռք բերել 30 տոկոս զեղչով: 


Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ից 14:00-ը գրող Գրիգը կվաճառի «Անտարեսի» գրքերը 20 տոկոս զեղչով, իսկ նրա «Հիսուսի կատուն» ժողովածուն կարող եք ձեռք բերել 30 տոկոս զեղչով: 

Գրքի երեւանյան առաջին փառատոնի մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը նոյեմբերի 20-ին ժամը 15:00-ին կբացվի «Միրզոյան» գրադարանում (Երեւան, Մհեր Մկրտչյան 10)։ Ներկա կլինեն հյուրեր գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու-բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար:  Գրքահավաքի մուտքը՝ գրքով:


Ստորեւ ներկայացնում ենք Yerevan Book Fest-ի հիմնական միջոցառումները.

Նոյեմբերի 24

18:00՝ Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուի շնորհանդես

19:00՝ Օլդոս Հաքսլիի «Չքնաղ, նոր աշխարհ » վեպի հայերեն թարգմանության շնորհանդես

Նոյեմբերի 25

11:00՝ Արքմենիկ Նիկողոսյանի եւ Էմին Մկրտչյանի «Գրողի եւ հրատարակչի համագործակցությունը» վարպետության դասը

14:00՝ Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպի շնորհանդես

16:00՝ Ուլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը 8-ին» մանկական գրքի շնորհանդես

17:00՝ Դեսպանատների դրամաշնորհային եւ գրամշակութային ծրագրերի ներկայացում

19:00՝ Ներսես Տեր-Վարդանյանի «Հայ ժամանակակից գրականության հանրահռչակումը» վարպետության դասը

Նոյեմբերի 26

11:00՝ Մկրտիչ Խերանյանի ստեղծագործական ժառանգության ներկայացում
        
12:00՝ Շել Սիլվերսթինի «Անձնվեր Ծառը» մանկապատանեկան գրքի շնորհանդես

14:00՝ Արեւիկ Աշխարոյանի «Գրական գործակալի դպրոց» վարպետության դասը

15:00՝ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» պատմվածքների ժողովածուի շնորհանդես

17:00՝ Դեսպանատների դրամաշնորհային եւ գրամշակութային ծրագրերի ներկայացում

18:00՝ «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. 2018» ընտրանի-օրագրի շնորհանդես 

19:00՝ Գրքի երեւանյան փառատոնի փակման արարողություն, մրցանակաբաշխություն: